dwvfkdht4jo2ym9f

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ | news.am

news.am Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է արտասահմանյան առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդին, Խալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն