shantnews.am Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաները մայիսի 14-15-ը Վաշինգտոնում կանցկացնեն «մանրամասն քննարկումներ»՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի» կնքման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտը։
«Այս քննարկումները կմշակեն երկարատև խաղաղության և անվտանգության, Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիակատար վերականգնման, սահմանների սահմանազատման և Լիբանանում մարդասիրական օգնության և վերակառուցման կոնկրետ ուղիների ստեղծման վերաբերյալ համաձայնագրերի շրջանակ», – գրավոր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում