armenpress.am Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն, նկարագրում են պրոցեդուրալ, իհարկե, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։ Այդ փաստաթղթերը հրապարակային են, իրենք երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն»,- նշել է Գրիգորյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում