ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին

ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ մայիսի 9-ին այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։

ՆԳՆ-ից հայտնում են՝ նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին, ծաղկեպսակ  դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն