pkt5ruxmoagpmvej

Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան | news.am

news.am Թեհրանի «Սաադաբադ» մշակութային-պատմական համալիրի վնասված հատվածներ այցելության ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դատապարտել է մշակութային ժառանգության դեմ հարձակումները՝ դրանք որակելով որպես միջազգային նորմերի խախտում և ազգերի քաղաքակրթական ինքնության դեմ թշնամական գործողություն, հայտնում է Tasnim-ը։

Իր այցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը ծանոթացել է ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ համալիրին հասցված վնասների մասին վերջին զեկույցներին։

Նա ընդգծել է Իրանի պատմական, մշակութային և ազգային ժառանգության պաշտպանության կարևորությունը՝ հայտարարելով, որ նման օբյեկտների վրա հարձակումները դուրս են գալիս ֆիզիկական ոչնչացման սահմաններից և ուղղված են ազգի ինքնության ու հիշողության դեմ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն