kkf66ke0vzvfjsg3

Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին | news.am

news.am Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մայիսի 8-ին Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին է հանձնել բողոքի նոտա, որով խիստ դատապարտել է Ռուսաստանի ԱԳՆ-ի օտարերկրյա պետություններին ուղղված «նախազգուշացումը»՝ կապված Կիևից դիվանագիտական և այլ անձնակազմի ու քաղաքացիների տարհանման հետ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից ծրագրվող հարձակումների պատճառով, նշվել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նոտայում ընդգծվել է, որ Ռուսաստանի այդ հայտարարությունները պետք է դիտարկել որպես «Կիևում օտարերկրյա դեսպանատների և Կիևի այլ բնակիչների դեմ ուժի կիրառման ուղղակի, ցինիկ և աննախադեպ սպառնալիք»։

«Ռուսաստանի շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի նման հրապարակային հայտարարություններն ակնհայտորեն խախտում են ուժի կիրառման սպառնալիքի արգելքը, որն ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետում, և ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված ու համընդհանուր ճանաչված միջազգային իրավունքի մյուս սկզբունքները։

Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին հայտնել են, որ նման հայտարարություններ անելով՝ Ռուսաստանը փաստացի ընդունում է, որ իր զինված ուժերը ծրագրում են մահաբեր և անիմաստ սպառնալիք ներկայացնել միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձանց, դիվանագետների, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար, այսինքն՝ շարունակել կատարել Ուկրաինայում ամենածանր միջազգային հանցագործությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն