84y57jsyzkcsdcpc

Լիբանանը հայտնել է մեկ օրում իսրայելական հարվածների հետևանքով 39 մարդու զոհվելու մասին | news.am

news.am Մեկ օրվա ընթացքում Իսրայելի հերթական ինտենսիվ հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 39 մարդ, տեղեկացրել է BBC News-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Սաքսաքիա քաղաքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկ այլ հարվածի հետևանքով երկրի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքում զոհվել է սիրիացի մի քաղաքացի, իսկ նրա 12-ամյա դուստրը ծանր վիրավորվել է։

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը անօդաչու թռչող սարքի միջոցով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսին, որի հետևանքով, ըստ իսրայելական զինվորականների, վիրավորվել է երեք զինծառայող։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն