azatutyun.am Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», – նշել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է նաև. «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում