factor-18-1

Հանտավիրուսի բռնկմամբ զբոսաշրջային նավը հասել է Տեներիֆե | factor.am

factor.am  Հանտավիրուսի բռնկում գրանցված «Հոնդիուս» (MV Hondius) զբոսաշրջային նավը մայիսի 10-ին հասել է Տեներիֆե, հայտնում է Meduza-ն։

Նավը կկանգնի Գրանադիլյա նավահանգստում, որից հետո ուղևորները կստուգվեն, և ախտանշանների բացակայության դեպքում կուղարկվեն իրենց երկրներ։

Oceanwide Expeditions ընկերությունից հայտնել են, որ նավը կգտնվի նավամատույցից «առավելագույնս անվտանգ» հեռավորության վրա, իսկ ուղևորներին ափ կհասցնեն մինչև 10 հոգու համար նախատեսված փոքր նավակներով՝ նրանց բաժանելով ըստ քաղաքացիության։ Առաջինը նավը պետք է լքեն 14 իսպանացի ուղևորները, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան։

Իսպանացի ուղևորներին կտեղափոխեն ռազմական հոսպիտալ և կտեղավորեն առանձին պալատներում՝ առանց այցելուների մուտքի հնարավորության։ Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ժամանելուն պես նրանց կանցկացվի ՊՇՌ թեստ, որը մեկ շաբաթ անց կկրկնվի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն