«Ինֆոքոմը» փնտրում է սոցիալական մեդիա լրագրողի, որը կմշակի և կհրապարակի լրագրողական բովանդակություն սոցիալական մեդիայի հարթակներում։
Պայմաններ
- Տևողությունը՝ 6 ամիս` երկարաձգման հնարավորությամբ։
- Ներգրավման ձևը՝ պայմանագրային,
- Զբաղվածությունը՝ շաբաթական առնվազն 20 ժամ։
- Աշխատավարձ՝ 210 000 – 280 000 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։
Պարտականություններ
- «Ինֆոքոմի» լրագրողական նյութերի ուսումնասիրություն և դրանց հիմնական ասելիքի առանձնացում,
- սոցիալական մեդիայի համար կարճ, հստակ և գրավիչ տեքստերի պատրաստում,
- վերնագրերի, նկարագրությունների և story-ների տեքստերի մշակում,
- հանրային կարևոր թեմաների մշտադիտարկում և դրանց ներկայացման ստեղծարար ձևաչափերի առաջարկում,
- բարդ կամ ծավալուն նյութերի պարզեցում՝ սոցիալական մեդիայի լսարանի համար,
- յուրաքանչյուր հարթակին համապատասխան՝ բովանդակության ադապտացում՝ Instagram, Facebook, TikTok, YouTube,
- լրագրողական բովանդակության հիման վրա ռիլերի, ինֆոգրաֆիկաների և այլ ձևաչափերի գաղափարների մշակում,
- հրապարակումների պլանավորում և սոցիալական մեդիայի բովանդակության ժամանակացույցի վարում,
- սոցիալական մեդիայի արձագանքների ու միտումների դիտարկում՝ բովանդակային նոր գաղափարներ առաջարկելու համար,
- սոցիալական մեդիայում գովազդների տեղադրում։
Պահանջներ
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, լրագրության կամ հարակից ոլորտներում,
- գրավոր հաղորդակցության և խմբագրման հմտություններ,
- վիզուալ բովանդակության հետ աշխատանքի հմտություններ,
- հայերենի գերազանց իմացություն,
- նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատանքի կարողություն։
Որպես առավելություն կդիտվեն
- վիդեոմոնտաժի և գրաֆիկ դիզայինի հմտությունները,
- Canva և CapCut գործիքներով աշխատելու փորձը,
- Facebook Ads արշավների փորձը,
- Google Analytics-ի բազային կամ միջին մակարդակի իմացությունը։
Ինչպես դիմել
Դիմելու համար Ձեր CV-ն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով SMM:
Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 17: Խորհուրդ ենք տալիս չսպասել վերջնաժամկետին, քանի որ հայտերը դիտարկվելու են ընթացիկ հիմունքներով։