Իրանը Երևանի Կապույտ մզկիթ է ուղարկել Իմամ Ռեզայի սրբավայրի օրհնված դրոշը | news.am

Իրանը Երևանի Կապույտ մզկիթ է ուղարկել Իմամ Ռեզայի սրբավայրի օրհնված դրոշը | news.am

news.am«Արևի հովանու ներքո» ծրագրի շրջանակում անցկացվող արարողության շրջանակներում Երևան է բերվել Իմամ Ռեզայի սրբավայրի օրհնված դրոշը։ Միջոցառումը նվիրված է Քարամաթի տասնօրյա տոնակատարություններին, հայտնում է Tasnim-ը։

Իրանական գործակալության տեղեկություններով՝ արարողությանը ներկա են եղել Հայաստանում բնակվող իրանցիների խումբը և շիա մուսուլմաններ։ Միջոցառման ընթացքում բարձրացվել է Իմամ Ռեզայի սրբավայրից բերված օրհնված դրոշը, որպեսզի այցելուները կարողանան իրենց հարգանքի տուրքը մատուցել և օրհնություն ստանալ։

Մասնակիցների թվում են եղել Հայաստանում Իրանի մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը և Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Հոջաթոլեսլամ Ռոստամին։ Միջոցառման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ընդգծել է Ասթան Քուդս Ռեզավիի մշակութային և հոգևոր կարգավիճակը՝ նշելով, որ այս հաստատությունը ծառայում է որպես Իսլամական Հանրապետության «փափուկ ուժի կենտրոն»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն