1778392675254106_08a2jnib

Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի կողմից աջակցվող երկրների նավերին անցնել Հորմուզի նեղուցով | shantnews.am

shantnews.am  Իրանի իշխանությունները թույլ չեն տա այն երկրների նավերին, որոնք միացել են Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, անցնել Հորմուզի նեղուցով, հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։

«Այսուհետ այն երկրները, որոնք կհետևեն ԱՄՆ-ի օրինակին և պատժամիջոցներ կկիրառեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, անպայման դժվարությունների կհանդիպեն Հորմուզի նեղուցով անցնելիս», – ասել է նա IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն