Էդմոն Մարուքյանը առանձնացրել է իրադարձություններ, որոնք նախորդեցին Փաշինյանի գրառմանը

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվի․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 10-ին քարոզարշավը սկսել է Մեծամորի ատոմակայանից։

«Մեր ծրագրերից մեկն այն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվի, և դրա վերաբերյալ որոշումը շատ արագ պետք է կայացվի հունիսի 8-ից հետո։ Շատ արագ, որովհետև այդ որոշումը կայացնելուց հետո այնպես չէ, որ վաղը գալու են և էներգաբլոկը կառուցեն։ Որոշումը կայացնելուց հետո մեծ աշխատանք է լինելու և երկար տարիների ներդրումային ծրագրեր և աշխատանքներ։ Եթե որոշումն ուշ է կայացվում, ապա իմացեք, որ կգա օր, կգա պահ, որ այս ատոմակայանը չի գործի ու մեզ կասեն՝ դուք այլևս չունեք ատոմակայան»,- ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, որ Մեծամորում գտնվելով՝ ուզում են հիշեցնել, որ Հայաստանն իր խորհրդային նախկին հարևաններից տարբերվում է՝ ունենալով այս ռազմավարական օբյեկտը, որը, Մարուքյանի խոսքով, ինքնիշխանության, անկախության և պետականության կարևոր մասերից է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն