լևոն շիրինյան

Մենք գալիս ենք պայքարելու քրիստոնեական արժեհամակարգի համար. Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը մայիսի 10-ին նախընտրական ուղերձ է հղել Խոր Վիրապից։

«Մենք հավաստում ենք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, մեր ժողովրդի բարոյական կերպարին, ինքնությանը և, անշուշտ, պետականության անշեջ պատկերին։ Մենք գալիս ենք պայքարելու մեր ազգային արժեքների համար, քրիստոնեական արժեհամակարգի համար: […] Մենք գալիս ենք հաստատելու գիտաարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը»,- նշել է նա Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն