694919017_935229149512050_3035097051463991393_n

ԴՕԿ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»․ Լևոն Բաղդասարյան

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։

Բաղդասարյանը նշել է, որ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»։

«Տասնամյակներով ձեզ կերակրել են խոստումներով, թալանել են ձեր աշխատանքը, խլել են ձեր արժանապատվությունը, ստիպել են հավատալ, թե ուժեղ պետություն կառուցել հնարավոր չէ։ Բայց գալիս է ժամանակը, երբ ժողովուրդը դադարում է պարզապես սպասել և սկսում է կառուցել։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ,օրենքի դիկտատուրայի ոււժով կառուցելու ենք Արևային Հայաստանը»,- նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն