yeb5q8r8isa4j41gjqjf7gsjtoyooierp8r9ehdg

Գագիկ Ծառուկյանը Աբովյանում հայտարարել է, որ ԲՀԿ-ն ունի ծրագիր, փորձ և կապեր Հայաստանը զարգացնելու համար | armenpress.am

armenpress.am Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք է անցկացրել Աբովյանում։ Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա շնորհակալություն է հայտնել աբովյանցիներին ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում զգում է մարդկանց սպասելիքները։

«Ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ կարողանամ դա իրականացնել, կյանքի կոչել»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ կուսակցությունն ունի փորձ, ծրագիր և հնարավորություններ՝ իրավիճակը փոխելու համար։

«Կարող ենք, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք»,- ասել է Ծառուկյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին և քվեարկել ԲՀԿ-ի օգտին։

«Միայն մնում է, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ կառավարման համակարգում առաջնայինը պետք է լինեն մասնագիտական կարողությունները, ոչ թե կուսակցական պատկանելությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն