IMG_3397

Ըստ Արամ Սարգսյանի՝ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը, ինչից օգտվելու է Ադրբեջանը

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը անդրադաձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն պնդմանը, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շարունակում են «ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով», ինչը, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը։

«Վստահ եմ, որ Ալիևն այդ հայտարարությունն արել է՝ տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին։

Ազգային հույզերի վրա խաղալը ավանդական ռուսական գործելակերպ է։ Նույնը նրանք արել են վրացական ընտրություններից առաջ՝ Աբխազիայի հարցով, որը այդպես էլ չվերադարձրին ընտրություններից հետո։

Համոզված եմ, որ ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանություն չի փոխելու, և հիմա ազգային հույզեր վաճառելով՝ փորձում է ուժեղացնել նրանց։

Ցավոք, Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր», – գրել է Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջել ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն սա «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա» է որակել։ 

«Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների տարածումը՝ չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ակնկալում են, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն