8zc7bwh5zvcg4e1sxnln0jfes24hh6f0qx4srkil

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերների հետ | armenpress.am

armenpress.am  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերներ Թոմ Բերենդսենի և Բադր Աբդել Ատիի հետ։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Թոմ Բերենդսենի հետ զրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և դիվանագիտական ​​վերջին զարգացումների վերաբերյալ։

Մայիսի 11-ի վաղ առավոտյան Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Ատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական ​​գործընթացը։

Քննարկված օրակարգային հարցերի կամ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն