civilnet.am Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ գնալ ԵՄ-ի ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքից։
«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ: Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսի 4-ին Երևանում։ ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը Երևանում տեղի է ունեցել մայիսի 5-ին։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։