nikol-pashinyan-putin

ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ․ Փաշինյանը արձագանքել է Պուտինի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։

«Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։

Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք՝ այնպիսին ինչպիսին մյուս անդամները, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, կանենք հանրաքվե, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։

Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերները, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը», – նշել է Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ։

Փաշինյանը ասաց՝ որդեգրել են բալանսավորման արտաքին քաղաքականություն, և ՌԴ շահերը վնասելու նպատակ չկա․ «Շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով, շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում մեր հարաբերություններում։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չէ, դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն