iapvqxazehetvcbdqaxkd7eu3rznerdpxetvsikz

Լոնդոնն իր հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 85 կետով՝ դրանում ավելացնելով ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպություններ։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել «Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի ղեկավար Վլադիսլավ Գոլովինի և Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ) ղեկավար Գրիգորի Գուրովի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Սոցիալական նախագծման գործակալության մի շարք աշխատակիցներ, Սևաստոպոլի պետական ​​համալսարանը, Ղրիմի սանիտարա-առողջարանային համալիրի մի քանի օբյեկտ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը։

Այս անձանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմնավորման մեջ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը նշել է, որ նրանք նպաստել կամ առնչություն են ունեցել Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանը, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը։

Մայիսի 5-ին Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն