Միտրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը | arm.sputniknews.ru

Միտրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Միտրոպոլիտ Շիոն դարձել է Համայն Վրաստանի 142–րդ կաթողիկոս-պատրիարքը։

Նրա օգտին քվեարկել են 22 եպիսկոպոսներ։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 20-ը։

Մետրոպոլիտ Շիոն 57 տարեկան է։ 2003 թվականից նա ղեկավարում է Սենակիի և Չխորոծկուի թեմը։

Նա 2017 թվականի վերջին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ի հրամանագրով նշանակվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու հայրապետական աթոռի տեղապահ:

Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը վախճանվել է մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցել է միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):

Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը հուղարկավորվել է Սիոնիի Մայր տաճարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն