c5b3a271-6ba5-43fe-99b1-abbaaa1a6565_w1023_r1

Ֆիդանը կմեկնի Կատար՝ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը կայցելի Կատար՝ Իրանի պատերազմի, Պարսից ծոցի վրա դրա ազդեցության և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ բանակցությունների, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

Իրանի հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների, Իրանի և բանակցություններում միջնորդ Պակիստանի հետ։ Անկարան մինչ օրս բազմիցս է կոչ արել դադարեցնել հակամարտությունը՝ միաժամանակ դատապարտելով Իրանի վրա հարձակումները և քննադատելով Թեհրանի հարվածները Պարսից ծոցի երկրների վրա։

Ակնկալվում է, որ Ֆիդանը «կհայտարարի՝ Պարսից ծոցում հակամարտության կարգավորումը ամենակարևոր առաջնահերթությունն է», և կարծիքներ կփոխանակի խաղաղության դրան հասնելու դիվանագիտական ջանքերի վերաբերյալ», – հավելել է աղբյուրը։

Անկարան և Դոհան ամուր կապեր ունեն և համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ՝ էներգետիկայից մինչև պաշտպանություն։ Թուրքիան ռազմական բազա ունի Կատարում և բանակցություններ է վարում Դոհայի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն