«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այսօր Արթիկ խոշորացված համայնքում իր ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերություններին։
«Ինչպե՞ս պատահեց, որ ՌԴ-ն սկսեց հակառակորդին 2010 թվականից զենք վաճառել․ ասում էին՝ բիզնես է։ Զենքը բիզնես չէ, զենքը քաղաքականություն է, իրավիճակը փոխելու ապրանք։ 44-օրյա պատերազամի ժամանակ հակառակորդի սպառազինության 85%-ը եղել է ռուսական։ Սրա պատասխանը պահանջող որևէ մեկը եղե՞լ է։ Մենք այս հարցն ենք բարձրացնում»,- հայտարարել է Բաբաջանյանը։