530244631_1167127728783986_636609781313880149_n

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում՝ հայ գերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակելու դիմաց | factor.am

factor.am ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց: Մոդելը հիմնված է այն մոտեցման վրա, որը Սպիտակ տունը հաջողությամբ կիրառել է Բելառուսի հետ բանակցություններում, որի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 500 բանտարկյալ:

Առաջարկի հեղինակները՝ Եվրասիա կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դանյերին և Եվրասիական կենտրոնի գիտաշխատող Մերսեդես Սապուպոն, գրում են, որ Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը, Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և վերջնական խաղաղության համաձայնագրի կարևորությունը մեծացնում են Վաշինգտոնի և Բաքվի միջև «մեծ գործարքի» հավանականությունը:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմի կողմից Բելառուսի հետ կնքված գործարքների արդյունքում ապահովվել է հարյուրավոր ձերբակալվածների ազատ արձակումը: Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ նմանատիպ գործարքը կբերի մեծ պարգևներ՝ շատ ավելի քիչ ռիսկով։

Այս «մեծ գործարքը» Ադրբեջանում իրականացնելու համար Թրամփի վարչակազմը պետք է համագործակցի Կոնգրեսի հետ՝ առաջարկելու Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում՝ փոխարենը ազատ արձակելով երկրի բանտերում գտնվող անարդարացիորեն կալանավորված անձանց, որոնցից մի քանիսը կապեր ունեն ԱՄՆ-ի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն