factor.am Ճապոնիան առաջին անգամ ադրբեջանական հում նավթի խմբաքանակ կստանա՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրումից ի վեր, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Reuters-ին, նշում են, որ ադրբեջանական նավթ տեղափոխող լցանավը կժամանի Յոկոգամա նավահանգիստ արդեն երեքշաբթի։
Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ բեռը նախատեսված է ճապոնական Eneos ընկերության համար։ Նախարարության ճգնաժամային կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նարումի Հոսոկավան նշել է, որ սա Ադրբեջանից Ճապոնիա նավթի առաջին խմբաքանակն է Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում