98493569_0_160_3072_1888_600x0_80_0_0_48047cd7a04f6d1a1905227126c1f204

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի. Պապոյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկիրն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։

«Նման օրակարգ չկա, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար՝ խոսել ազդեցության (կազմակերպությունից դուրս գալու- խմբ․) մասին նույնն է, ինչ խոսել «Կիկոսի մահի» մասին»,-այսպես է նախարարը պատասխանել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ 24news-ի լրագրողի հարցին։

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն