Ջրային կոմիտեում քննարկվել են ոլորտի մարտահրավերներն ու լուծումները

Ջրային կոմիտեում քննարկվել են ոլորտի մարտահրավերներն ու լուծումները

Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր ջրային ոլորտին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրային և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամներին։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։

«Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել Ջրային կոմիտեի դերը, գործառույթները, առաջնահերթությունները, ինչպես նաև ՋԿ-ի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացված, ընթացիկ ու նախատեսվող խոշոր ծրագրերը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել ոլորտի արդիական խնդիրներին և մարտահրավերներին: Ներկաները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը ոլորտային խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Կարևորելով հանրային իրազեկման, վերլուծական աշխատանքի և քաղաքացիական հասարակության մասնակցության դերը՝ Ջրային կոմիտեն շահագրգիռ կողմերին է ներկայացրել բաց և շարունակական համագործակցության հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝

-հանրային իրազեկման բարձրացում և տեղեկատվության տարածում,

-ոլորտային գործընթացների մոնիթորինգ և վերահսկողություն,

-կրթական և իրազեկման ծրագրերի իրականացում,

-համայնքային զարգացման և մասնակցային ծրագրերի խթանում և այլն»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն