5e47f199312497b008eaf80ec627be7bf537fe86

Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի հարաբերությունների հեռանկարները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Հայ–հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի ներքո կարևորվել է 2008թ. ստորագրված Երևանի և Դելիի միջև բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ակնկալում է տիկին դեսպանի աջակցությունը երկու քաղաքների կապերի թարմացման հարցում: Նշվել է նաև, որ Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն