Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:

Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն