capture-105

«Ուժեղ Հայաստան»-ը Արմավիրում մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք խոստանալու և տալու դեպքի առթիվ։ Ըստ կոմիտեի՝ կուսակցության Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն մի շարք ընտրողների նյութապես շահագրգռել է ինչպես քվեարկության, այնպես էլ կուսակցության հանրահավաքներին մասնակցելու համար․ ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:

Բացի այդ, նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն