s4sv5plxo9j6v3qj

ՌԴ դեսպանատունն անհեթեթ է անվանել Մեծ Բրիտանիայի այն հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն միջամտում է ՀՀ ընտրություններին | news.am

 news.am Հայաստանի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Բրիտանական կառավարության հայտարարությունները անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն է՛լ ավելի անհեթեթ են դառնում Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող»»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է ռուսաստանյան մի շարք կառույցների և մոտ հինգ տասնյակ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը նրանց մեղադրում է «Ուկրաինայում ժողովրդավարության թուլացման, ինչպես նաև հայաստանյան ընտրություններին միջամտելու փորձերի համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն