5d873edb-98b8-4828-a499-20fd6c8884c8_w1023_r1

Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը | azatutyun.am

azatutyun.am  «Մենք պատրաստվում ենք կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը», – սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ անդրադառնալով Թբիլիսիում Trump Tower երկնաքերի շինարարության նախագծին։

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ եմ կիսվում Trump Tower Tbilisi-ի պաշտոնական նախագծով», – X-ում գրել է Թրամփ-կրտսերը՝ հրապարակելով դեռևս չկառուցված շինության լուսանկարը՝ Թբիլիսիի ֆոնին։

«Տեղակայված լինելով Թբիլիսիի ամենակենտրոնում՝ այն արագորեն կվերածվի տեսարժան վայրի և կհանդիսանա Վրաստանի ամենաբարձր շինությունը։ Մեծ հուզմունքով մենք կյանքի կկոչենք այս նախագիծը», – գրել է Էրիկ Թրամփը։լ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն