arm.sputniknews.ru «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը վստահ է` ցանկացած փոփոխություն կախված է մարդկանցից։ Քարոզարշավի 5-րդ օրը Պետրոսյանն ամցկացնում է Աշտարակ քաղաքում։
«Ամեն ինչ մարդկանցից է կախված։ Հասարակությունը փոփոխություն է ուզում, որտեղ իր մասնակցությունը չի պահանջվի, բայց տենց փոփոխություն չի լինում»,– քաղաքացիներին ասաց Պետրոսյանը։
Նա Աշտարակում զբոսնում է, զրուցում քաղաքացիների հետ, նրանց տեղեկատվական թերթիկներ (բուկլետ) բաժանում։
Աշտարակցիները հույս էին հայտնում, որ խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ լավ կլինի և՛ հայ ժողովրդի, և՛ Հայաստանի համար։