yfhxkhp9gzjfl7xqfwcf3vfwf6shjsnyveiif30o

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

ՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Հ-10, /Հ-8/ (Ոսկետափ)-Վեդի-Լանջառ-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+450-կմ9+250 հատվածը՝ 3.9կմ երկարությամբ։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Արարատի մարզի Վեդի քաղաքով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հիշեցնում են, որ աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ 2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Մյուս հատվածի շինարարությունը շարունակվում է ընթացիկ տարում։ Ներկա պահին իրականացվում են մայթերի, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։

Նորոգվելու են նաև իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա կամուրջները։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն