IMG_3407

Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը | tert.am

tert.am Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը:

Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ նրա, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։

Ավելի վաղ մամուլում տեսանյութ էր տարածվել, որտեղ այսօր առավոտյան Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին շշուկով ասում էր, թե «թուրքերն էսօր բացում են… հիշում ե՞ք՝ կոդերը… մի հատ վելքամինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ…»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն