factor.am «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից և ԱՊՀ-ից»․ «Շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը արտաքին քաղաքականության իրենց տեսլականը ներկայացնելիս հայտարարում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի քաղաքականությունից և հստակ ռազմավարական ուղղություն ընտրի դեպի Արևմուտք։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ռազմավարական աստիճանի հասցնել Եվրամիության պետությունների հետ և Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները: Թուրքիայի հետ աշխատելու ենք, որ բարիդրացիական հարաբերություններ ձևավորվեն, բայց ականջալուր և նախանձախնդիր կերպով հետևելու ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը առաջ տանենք, և դա հնարավոր է, ես հավատում եմ դրան: Իսկ Ադրբեջանի հետ պետք է փորձենք հավասարակշռված խաղաղության հասնել, որ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերը նույնպես նկատի ունենան»,- ասաց Սիմոնյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում