«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողները հարց ուղղեցին՝ համարո՞ւմ է, որ Ռուսաստանի՝ ԵՄ-ին առնչվող հայտարարությունը ճնշում է Հայաստանի վրա։
«Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է Կարապետյանը։
Կարապետյանին հարցրին նաև՝ ի՞նչ քայլեր է արել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու ուղղությամբ: Կարապետյանը ծիծաղելով պատասխանեց․
«Առավոտը զարթնել եմ, զանգել եմ Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, և այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ «ապահարզանի գնալ»։