2-1

Միջադեպ ՔՊ քարոզարշավի ժամանակ․ կա ձերբակալված անձ | factor.am

factor.am Պաշտոնական քարոզարշավի 5-րդ օրը միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթում, որտեղ քարզոչական հանդիպում էր անցկացնում ՔՊ-ն։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները բերման ենթարկում տղամարդուն, իսկ նրա հարազատները պնդում են, որ վերջինը դիմադրություն չի ցուցաբերում, և ոստիկանների գործողությունները բռնի են։

ՆԳՆ ոստիկանությունից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Թե, մասնավորապես, ինչ է ասել բերման ենթարկված քաղաքացին, ՆԳՆ-ից չեն հայտնում։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հարությունյանն է տեսանյութ տեղադրել, որտեղ քաղաքացին, մինչ բերման ենթարկվելը, կոշտ ու վիրավորական արտահայտություններով դիմում է Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ» և հայտարարում է, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն