arm.sputniknews.ru «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։
Ըստ նրա` թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, թե՛ նախորդինը, երբ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին անգամ այցելել հոր գերեզմանին, իրենց համար բավարար են, որ ներկայացնեն բացարկի միջնորդություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում