Գագիկ ծառուկյանն այսօր Կոտայքի մարզում իրականացրած քարոզարշավի ժամանակ խոսել է իր և Լուկաշենկոյի հարաբերությունների մասին․
«Ե՞րբ է եղել, որ Լուկաշենկոն պատրաստ չի եղել Հայաստանի համար։ Հարցրել եմ՝ ինչ զենք պետք է, տալիս է։ Բելլային, որ ձերբակալել էին, որ պետք է ուղարկեին Ադրբեջան, կես բերան ասել եմ պատժեք, թող մնա Բելառուսում, Լուկաշենկոն ասել է՝ ես հայերին այնքան եմ հարգում, սիրում, հարց չկա, ասել է՝ տար Հայաստան։ Նա հայերին սիրում է, հայերի կողքին կանգնած է»,- ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք իր որդին Բելառուսում մնում է Լուկաշենկոյի հովանու ներքո՞, Ծառուկյանը պատասխանել է․
«Ինքը տեղյակ էլ չի, որ իմ տղան այնտեղ է։ Որ ասում են՝ կրակել է տղաս, նման բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարել հանձնել է, 3 փամփուշտ պակաս, ասել է, որ կենդանիներ են դուրս եկել, օդ է կրակել, որ իր վրա չհարձակվեն։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, նրանց բաց են թողել»:
Հարցին, թե ինչու որդին չի վերադառնում, Ծառուկյանը պատասխանեց․
«Ուզում եք ինձ ցավեցնե՞լ։ Որ գա նստի էլ, ես իրենց ասածները չեմ անելու»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը այսօր՝ հունիսի 12-ին հայտնել էր, որ 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։