2e7bbb3f-566d-443d-b9aa-f67544c8d7cc_cx0_cy10_cw0_w1023_r1

Իրանի հարցում ԱՄՆ-ն չունի Չինաստանի աջակցության կարիքը․ Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  Նախքան Պեկին մեկնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման օրակարգի առանցքում Իրանի հետ պատերազմը չէ, այլ առևտուրը, հայտնում է Associated Press-ը։

Նախքան Վաշինգտոնից մեկնելը Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին, թե ի՞նչ ուղերձ է հղում նախագահ Սիին՝ Իրանի պատերազմի առնչությամբ։

«Երկար քննարկում ենք ունենալու այդ մասին։ Կարծում եմ՝ հարաբերական առումով, նա բավականին լավն է եղել։ Նայե՛ք շրջափակմանը, խնդիր չկա։ Նրանք իրենց նավթի մի զգալի մաս այդ տարածքից են ստանում, բայց մենք խնդիր չենք ունեցել», – նշել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինն իր ընկերն է, որի հետ կարողանում է «լեզու գտնել»։

Իրանի հարցում ԱՄՆ-ն Չինաստանի աջակցության կարիքն ունի՞, հարցրեց մեկ այլ լրագրող։

«Ոչ, չեմ կարծում, թե մեզ որևէ աջակցություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ կհաղթենք խաղաղ կամ այլ միջոցներով», – պատասխանել է նախագահը։

Թրամփի խոսքով՝ այցից լավ արդյունքներ են սպասվում։

Թրամփի այցը Չինաստան ավելի վաղ էր նախատեսված։ Այն հետաձգվել էր Իրանի դեմ պատերազմի պատճառով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն