Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
«Դեսպանը բարձր է գնահատել միջազգային մրցույթում պատվիրակության կատարած մեծ աշխատանքը և, SIMÓN-ին շնորհավորելով, մաղթել փայլուն ելույթ և հաղթանակ։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026»-ում SIMÓN-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։