pjwomt2cu3gzdobuu864tgg0eea6anlecgnnl877

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել ուղիղ առևտուրը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ առանց վերաձևակերպումների։

«Լավ լուր գործարարների համար։

Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում Գյումրի֊Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբինյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն