«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացնում Արագածոտնի մարզում։
Կուսակցության ներկայացուցիչները եղել են Արագած․ Քուչակ, Շենավան, Ապարան համայնքներում, թռուցիկներ բաժանել։ Նիկոլ Փաշինայանը քաղաքացիներին բաժանում էր նաև Հայաստանի փոքրիկ քարտեզներ, երեխաներին՝ քաղցրավենիք։
«2018 թվականից կառավարությունը Արագածոտնի մարզում շուրջ 300 մլն դոլարի ներդրում է կատարել ամենատարբեր ծրագրերով՝ ներառյալ սուբվենցիոն ծրագրերը»։
Փաշինյանն իր խոսում անդրադարձավ նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը, կենսաթոշակների բարձրացմանը, հույս հայտնեց, որ թոշակառուները իրենց կյանքում զգում են փոփոխություններ․ «Փոփոխությունն էական է այնքանով, որ Հայաստանում միջին կենսաթոշակը առաջին անգամ համապատասխանում է նվազագույն սպառողական զամբյուղին», – Ապարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը խոսեց նաև խաղաղության հաստատման մասին, նա նշեց․ «Ժողովուրդ, ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, մեղադրանք, էդ ամեն ինչի միջով անցնելով, մենք կայացրել ենք որոշումներ։ Ես կայացրել եմ ամենաբարդ, ամենադժվար որոշումները, և այդ ամեն ինչի արդյունքում ՀՀ-ում հաստատված է խաղաղություն»։