aravot.am ՔՊ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում ՀՀ Արագածոտնի մարզում։
Ապարանում նրա ելույթից հետո քաղաքացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Պարոն Փաշինյան, նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի»։
Նիկոլ Փաշինյանն այս հարցն անպատասխան թողեց և նստեց ավտոբուս։
Նիկոլ Փաշինյանի այցից հետո ուսուցիչները news.am-ի հետ զրույցում նշել են, որ իրենք արձակուրդում չեն։
Հարցին՝ եկել եք աջակցելո՞ւ Նիկոլ Փաշինյանին, ո՞ր դպրոցից եք, ուսուցիչներից մեկը պատասխանեց․ «Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ։ Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ եմ։ Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարացրել ենք մեր ժամերը, եկել ենք»։
Քուչակի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն էլ էին Ապարանում՝ Փաշինյանի քարոզարշավին, ասացին, որ շնորհակալ են վարչապետին։ Նրանցից մեկը ասաց, որ ուզում էին երեխաներին դպրոցում պահել, բայց ուժները չպատեց․ «Վարչապետին տեսնելու ցանկությունն այնքան մեծ է մեզ մոտ, որ էրեխեքի ցանկությունը կանգնեցնել չկարողացանք»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում