l-74x0wh-1900x1107z-0-4137

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2026 թվականի 3.4 մլրդ դրամի ներդրումային ծրագրին

Սույն թվականի մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թվականի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն