aravot.am «Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինի»,- Գավառում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը կշարունակի Գեղարքունիքի մարզում։
Էդմոն Մարուքյանը խոստացավ՝ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է «ժողովրդական խմբակցություն, որը լինելու է ժողովրդի ձայնը, ժողովրդի խնդիրները բարձրաձայնողը և փոփոխությունների առաջատարը»։
Նա որոշակի վերլուծություն արեց․ «Կա իշխանություն և երեք խոշոր ընդդիմադիր ուժեր։ Իշխանությունը թիրախավորում է նրանց, քանի որ շատ լավ հասկանում է՝ եթե այդ երեք ուժերը միասին անցնեն խորհրդարան, միևնույն է, իշխանությունը չի փոխվելու»։
Իրենց ուսումնասիրություններով՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, և այստեղ է, որ իր գլխավորած ուժը մեծ անելիք ունի։ Խոստանում է՝ խորհրդարան իրենց անցնելով՝ կլինի «բազմաբևեռ խորհրդարան», և ոչ մի ուժ հնարավորություն չի ունենա միանձնյա իշխանություն ձևավորել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում