capture-127

Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել | factor.am

factor.am Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը մայիսի 4-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պնդելով, որ Վարդան Ղուկասյանի առաջնորդած «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը պետական գրանցում է ստացել «ակնհայտ կեղծիքներով», հետևաբար` նման կուսակցությունն ընտրությունների մասնակցել չի կարող և նրա գրանցումը, որպես ընտրությունների մասնակից, պետք է չեղարկվի։

Factor TV-ն ուսումնասիրել է դիմումը, Ավագյանի պնդմամբ՝ կուսակցության հիմնադիր համագումարը, որը, իբր, տեղի է ունեցել 2024թ․-ի հունիսի 10-ին, իրականում տեղի չի ունեցել:

«Իբր հիմնադիր համագումարով ԴՕԿ կուսակցության նախագահ ընտրված Անույշ Խուդավերդյանը 2022թ․-ից մինչև 2025-ի հունվարի 15-ը հանդիսացել է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անդամ: Կուսակցությունից դուրս գալու դիմումը նա ներկայացրել է 2025-ի հունվարի 10-ին։ Կուսակցության անդամությունը դադարեցնելու մասին «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացրել է դիմումը ստանալուց 5 օր անց։

Հարկ է նշել, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքն արգելում է անձին միաժամանակ լինել երկու կուսակցության անդամ: Այսինքն, Ա. Խուդավերդյանը չէր կարող 2024-ի հունիսի 10-ին լինել ԴՕԿ կուսակցության նախագահ, դիմում ներկայացներ Պետական ռեգիստր, ստորագրեր փաստաթղթեր և հայտ ներկայացներ կուսակցության գրանցման համար»,-նշել է Վահան Ավագյանն իր դիմումում։

Վահան Ավագյանի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժվել է, սակայն ոչ թե անհիմն լինելու հիմքով, այլ դիմումը ներկայացնելու իրավասու անձ չհանդիսանալու հիմքով։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն