Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը | azatutyun.am

Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը | azatutyun.am

azatutyun.am Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչինի միջև։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ նրանք քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և, այս համատեքստում, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական և քաղաքական կարգավորման հեռանկարները։

Ըստ APA գործակալության՝ Արաղչին մանրամասն ներկայացրել է բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը, իսկ Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանը աջակցում է հակամարտությունը խաղաղ և բանակցությունների միջոցով լուծելու ջանքերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն